Գաղտնիության քաղաքականություն

«Լա Մեզոն Ռուժ» ՍՊԸ-ն իր ապրանքները մատակարարում, վաճառում և ծառայություններն է մատուցում՝ իր կայքում գնումները կազմակերպելու միջոցով : Օգտվելով Լա Մեզոն Ռուժ ընկերության ծառայություններից՝ Դուք Ձեր համաձայնությունն եք տալիս ստորև շարադրված Օգտագործման պայմաններին և գաղտնիության քաղաքականությանը. խնդրում ենք ուշադիր կարդալ դրանք, ծանոթանալ դրանց հետ, և եթե համաձայն չեք, ապա կարող եք չօգտվել մեր ծառայություններից:

Լա Մեզոն Ռուժ ընկերությունը բարձր է գնահատում Ձեր վստահությունը և պարտավորվում պահպանել www.lamaison-rouge.com կայքի միջոցով հավաքագրված տվյալների գաղտնիությունը: Ձեր անձնական տվյալները մեզ անհրաժեշտ են, որպեսզի մենք կարողանանք շարունակաբար ապահովել մեր արտադրանքի և ծառայությունների որակը:

Դրանք են՝

  • Անուն, ազգանուն

  • Ծննդյան ամսաթիվ (ըստ ցանկության)

  • Կոնտակտային տվյալներ (էլ.փոստ և հեռախոսահամար)

  • Առաքման հասցե

  • Բանկային հաշվի տվյալներ (միայն բանկային փոխանցումով վճարելու դեպքում)

Մեզ մոտ չեն պահպանվում ձեր բանկային քարտի տվյալները, քանի որ դրանք մշակվում են առցանց բանկային ընթացակարգերի՝ ARCA վճարման համակարգի միջոցով:

Ավտոմատ տեղեկություն. Կայքն ավտոմատ կերպով ստանում և պահպանում է որոշակի տեսակի էլեկտրոնային տեղեկատվություն, երբ Դուք օգտվում եք Լա Մեզոն Ռուժի կայքից, ինչպիսին է, օրինակ, ձեր օգտագործման մասին տեղեկատվությունը: Ինչպես այլ կայքերը, մենք նույնպես օգտագործում ենք տեղեկանիշներ( cookies)՝ Ձեր այցելությունը մեր կայքում ավելի հարմարավետ դարձնելու համար, ինչպես նաև մեր ծառայությունների որակը բարձրացնելու համար:

Ընդունելով և ստանալով նոր cookie ֆայլ՝ խնդրում ենք նկատի ունենալ, որ cookie ֆայլերը թույլ են տալիս օգտվել Լա Մեզոն Ռուժի որոշ կարևոր ծառայություններից, և խորհուրդ ենք տալիս դրանք թողնել միացված:

Եթե ցանկանում եք անանուն կերպով դիտել մեր կայքերը, ապա կարող եք անել դա՝ Ձեր բրաուզերում անջատելով cookie ֆայլերը:

Ձեր անձնական տվյալները օգտագործվում են Ձեզ հետ շփվելու համար (օրինակ՝ կապը հաճախորդի հետ հեռախոսով, էլ. փոստով):

Լա Մեզոն Ռուժ ընկերությունը դրանք չի տրամադրում երրորդ անձի կամ գործընկեր կազմակերպության:

Հետադարձ կապ, ծանուցումներ և փոփոխություններ

Մեր գործունեությունը անընդհատ զարգանում է, ուստի կարող են լինել նաև գաղտնիության ծանուցման վերաբերյալ փոփոխություներ: Դուք պետք է հաճախակի ստուգեք մեր կայքը՝ վերջին փոփոխությունները տեսնելու համար: Եթե այլ բան նշված չէ, մեր ներկայիս Գաղտնիության ծանուցումը տարածվում է Ձեր մասին մեր ունեցած բոլոր տեղեկությունների վրա:

Եթե դուք ունեք որևէ խնդիր Լա Մեզոն Ռուժի ծառայություններում, խնդրում ենք մանրամասն նկարագրությամբ կապվել մեզ հետ (shop@lamaison-rouge.com) էլ. հասցեի միջոցով, և մենք կփորձենք լուծել այդ խնդիրը: Դուք կարող եք նաև ներկայացնել ձեր դիմումը պատկան մարմիններին՝ տվյալների պաշտպանության մասին Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությանը համապատասխան: