Լա Մեզոն Ռուժ ընկերության կայքի օգտագործման պայմաններ

«Լա Մեզոն Ռուժ» ՍՊԸ-ն իր ապրանքները մատակարարում, վաճառում և ծառայություններն է մատուցում իր կայքում գնումները կազմակերպելու միջոցով :

Օգտվելով Լա Մեզոն Ռուժ ընկերության ծառայություններից՝ Դուք Ձեր համաձայնությունն եք տալիս ստորև շարադրված Օգտագործման պայմաններին և գաղտնիության քաղաքականությանը. խնդրում ենք ուշադիր կարդալ դրանք, ծանոթանալ դրանց հետ, և եթե համաձայն չեք, ապա կարող եք չօգտվել մեր ծառայություններից:

Լա Մեզոն Ռուժ ընկերությունը բարձր է գնահատում Ձեր վստահությունը և պարտավորվում պահպանել www.lamaison-rouge.com կայքի միջոցով հավաքագրված տվյալների գաղտնիությունը: 

Եթե որոշեք գրանցվել այս կայքում, Ձեզ կառաջարկվի ստեղծել գաղտնաբառ: Դուք պետք է գաղտնի պահեք այդ գաղտնաբառը, և չպետք է որևէ մեկին այն բացահայտեք: Եթե կարծում եք, որ որևէ մեկը գիտի ձեր գաղտնաբառը, դիմե՛ք մեր Հաճախորդների սպասարկման թիմին shop@lamaison-rouge.com էլ. հասցով: Լա Մեզոն Ռուժն իրավունք է վերապահում դադարեցնել Ձեր գրանցումը, եթե Դուք խախտում եք այս ընդհանուր դրույթներն ու պայմանները:

Սույն կանոնները և պայմանները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

Գնման պայմաններ. Եթե այլ բան նշված չէ, կայքում ցուցադրված գները ներառում են ԱԱՀ և ցանկացած այլ կիրառելի հարկեր:

Լա Մեզոն Ռուժը իր ծառայությունների դիմաց առաջարկում է վճարումների մի քանի հնարավորություններ՝ կանխիկ, քարտով և առցանց վճարում: Կորպորատիվ հաճախորդների համար հասանելի է նաև բանկային փոխանցման տարբերակը:

Խնդրում ենք մնացյալ մանրամասների վերաբերյալ կապվել մեզ հետ shop@lamaison-rouge.com էլ. հասցեով:

Պահպանման պայմաններ. Պահպանման պայմաններին ծանոթանալու համար անհրաժեշտ է հետևել ապրանքի փաթեթի վրա առկա տեղեկատվությանը: Քանի որ մեր մսամթերքը և ձկնամթերքը 100% բնական է և չի պարունակում որևէ հավելում և կոնսերվանտ, խորհուրդ ենք տալիս դրանք օգտագործել յուրաքանչյուր ապրանքի փաթեթավորման օգտագործման մասին տեղեկատվության համաձայն:

Առաքման պայմաններ. Ձեր պատվիրված ապրանքները մենք կձգտենք տրամադրել որքան հնարավորiինս շուտ՝ Ձեր նախընտրած ժամին: Հաճախորդը համաձայնում է ընդունել արտադրանքի մատակարարումը՝ համաձայնեցված ժամանակին և համաձայնեցված առաքման վայրում:

Ապրանքը առաքվում է ըստ առկայության: Եթե Ձեր ապրանքը հասանելի չէ, մենք կարող ենք առաջարկել այլընտրանքային լուծումներ:

Մեր ապրանքների առաքումը Երևան քաղաքում կազմում է 500 դրամ, իսկ 5000 դրամ և ավելի գնումներ կատարելու դեպքում առաքումն անվճար է: Քաղաքից դուրս առաքման պայմաններն այլ են: Մենք Հայաստանի այլ շրջաններ առաքում չենք կազմակերպում, այդ իսկ պատճառով, խնդրում ենք Ձեր պատվերը հաստատելուց առաջ ճշտել առաքման կամ ստացման պայմանները մեր հաճախորդների բաժնի հետ՝ +374 95 22-12-11 հեռախոսահամարով կամ shop@lamaison-rouge.com էլ. հասցեով:

Մեզոն Ռուժը պատասխանատվություն չի կրում հաճախորդի կողմից ցանկացած ուղղակի կամ անուղղակի վնասների, կորուստների համար, որոնք կապված են ժամանակի կամ առաքման ամսաթվի ուշացման կամ այլ ցանկացած հանգամանքի հետ, ինչպես նաև այն դեպքերի համար, որոնց մասով Մեզոն Ռուժը որևէ վերահսկողություն չունի:

Հետադարձ կապ և հաճախորդների սպասարկում

Եթե ունեք Լա Մեզոն Ռուժի ծառայության կամ ծառայության օգտագործման վերաբերյալ որևէ խնդիր, գրեք մեր էլ. հասցեին՝ shop@lamaison-rouge.com, կամ զանգահարեք +374 95 22-12-11 հեռախոսահամարով: